Կանացի Կրծքազարդ "Դաղդղան" Բնական Քարերով
Կանացի Կրծքազարդ "Դաղդղան" Բնական Քարերով
Երկարություն՝ 40 մմ
Լայնություն՝ 34 մմ
Մետաղ՝ Արծաթ 925
Հավաքածու ''Դաղդղան''
Զարդեր, որոնք ունեն գենետիկ հիշողություն ու պատմություն։
Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն հայերիս կենցաղում:
Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար:
Դաղդղանները պատրաստվում էին առանձնահատուկ նախշերով և փորագրության տեխնիկայով,
իսկ վարպետը պատրաստելիս պետք է ունենար բացառապես դրական զգացողություններ և զերծ մնար բացասական մտքերից,
քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում էին այն մարդուն ում համար այն պատրաստվում էր:
Դաղդղաների ամենամեծ յուրահատկությունը կայանում էր նրանում, որ պատրաստման համար ընտրում էին հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը,
որը կանխարգելում և բուժում էր մարդկանց ու կենդանիներին, պտղաբերություն էր պարգևում, պահում էր չար աչքից բնության տարերքն էր կարգավորում։
Մեր զարդերը պատրաստվում են մեծ սիրով ու լի ջերմությամբ . կրկնապատկեք ձեր սերն ու ջերմությունը՝ կրելով և նվիրելով մեր զարդերը: