Կախազարդ "Վան" Հայկական ավանդական շղթայով
Դետալի Երկարություն՝ 40 մմ
Դետալի Լայնություն՝ 55 մմ
Հավելյալ Սև Զամշե Պարան
Մետաղ՝ Արծաթ 925
Հավաքածու “Վան”
Հայերիս մեջ գոյություն ունեցող ամենագեղեցիկ ավանդույթներից մեկն էլ այն է,
երբ որև զարդ հիմնականում տատիկներից փոխանցվում է սերնդեսերունդ՝ իր մեջ կրելով տատիկների ու մայրերի լուսավոր հիշողություններն ու բարեմաղթանկները։
Կարծում եմ շատերս չէինք հրաժարվի նման զարդից, և այս հավաքածուն ստեղծվել է ելնելով այս երանելի մտքից․
ստեղծելզարդեր, որոնքապրելու են սերունդների շնչով։
Հավաքածուն ստեղծվել է Վանի թագավորության բացառիկ գեղեցկության կանացի պեկտորալի (իրական չափեր՝ 18.4 սմ ) հիման վրա, այն թվագրվում է 8-7 դարեր մ.թ.ա:
Ներկայումս գտնվում է Կիոտո քաղաքի Միհո թանգարանում։
Զարդի վրա պատկերված են առասպելական արարածներ, կենաց ծառեր և աստվածներ:
Տարբեր վերլուծողների կողմից առասպելական պատկերները անվանվել են անունակներ և համարվել են հրեշտականման կապող էակներ երկրի ու երկնքի միջև։
Մեզ մնում է միայն ունենալ և զգալ զարդի ողջ վեհությունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև